«Ֆորեքս Քլաբ» ընկերությունը Հայաստանում կհիմնադրի «Ներդրողների և թրեյդերների» հասարակական կազմակերպություն (տեսանյութ)

«Ֆորեքս Քլաբ» ընկերությունն արտաբորսայական շուկայի կարգավորման օրենքի ընդունման նախօրեին, այսօր առաջին անգամ Հայաստանում անցկացրեց ներդրողների և թրեյդերների կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման հիմնահարցերին և բազմաթիվ այլ խնդիրների:

Մեզ հետ զրույցում «Ֆորեքս Քլաբ»-ի վերլուծաբան Գոռ Գևորգյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնադրել «Ներդրողների և թրեյդերների» հասարակական կազմակերպություն. «Այն միտված պետք է լինի աշխատանքներ իրականացնել լայն հասարակական հիմուքներով, այսինք շահույթ հետապնդող և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կառույց չի լինելու: Որպես հասարակական կազմակերպություն մեծ աշխատանք կկատարի իրավական հարաբերությունների կարգավորման ոլորտում, ինչու չէ հետագայում կարող է նաև ինֆորմացիոն, սոցիալական աջակցություն իրականացնել: Այսօր իրականացնելու ենք հանրային լսումներ, իսկ աշխատանքների իրականացման մեկնարկը կտանք հենց հաջորդ օրը»,- ասաց ընկերության վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ արտաբորսայական շուկայական առևտուրը կգտնվի Կենտրոնական բանկի կարգավորման դաշտում:

Ընկերության գործընկեր և հաճախորդ Սեդա Օսիպյանն էլ նշեց, որ կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց «Ներդրողների և թրեյդերների» ՀԿ-ի ընդհանուր գաղափարը և թե ինչ գործունեություն պետք է իրականացնի այն:

«Այսօրվա միջոցառումը կազմակերպել ենք սպասվող օրենսդրական փոփոխությունների նախօրեին: Մեր ընկերությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում դեռևս 2000 թվականից և սա ամենանշանակալից սպասվող փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա: Միջոցառման ընթացքում նախաձեռնելու ենք թրեյդերների և ներդրողների ասոցիացիայի հիմնադրումը, որպեսզի այս միջավայրն ունենա կոլեգիալ մարմին և անհրաժեշտության դեպքում կարողանա  ներկայացված լինել օրենսդիրի մոտ, տարբեր իրավական մարմիններում, այսինքն ներկայացնի ներդրողի և թրեյդերի շահերը: Սա շատ կարևոր իրադարձություն է այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք առաջին ներդրողների և թրեյդերների կոնֆերանսը»,- իր խոսքում նշեց «Ֆորեքս Քլաբ»-ի Երևանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վերդյանը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև միշարք հյուրեր արտերկրից, այդ թվում՝ «Ֆորեքս Քլաբ»-ի գործընկերներ, ավագ վերլուծաբաններ Ալյոնա Աֆանասևան և Վալերիյ Պալկովսկին: Մեզ հետ զրույցում Ալյոնա Աֆանասևան խոսեց միջազգային տնտեսությունում հնարավոր կրիզիսային զարգացումների մասին, իսկ Վալերիյ Պալկովսկին ներկայացրեց այս պահին ակտուալ ներդրումային գաղափարները:

Այնուհետև կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր. Forex Club. 21 տարի աշխարհում և 18 տարի Հայաստանում, այն ամենը ինչ անհրաժեշտ է իմանալ օրենքի շրջանակներում ներդրումների և թրեյդինգի իրավական ասպեկտների վերաբերյալ, ֆինանսական շուկայի մասնակիցների իրավական, անհատական շահերի պաշտպանության նպատակով «Ներդրողների և թրեյդերների միության» ստեղծման, ինչպես նաև «Ներդրողների և թրեյդերների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման գաղափարի հարցերը, դիտարկվեցին համաշխարհային տնտեսության ներկայիս վիճակի, հնարավոր մարտահրավերների և հավանական հերթական ճգնաժամի զարգացման սցենարները, ֆինանսական շուկայի տարբեր ակտիվների վերաբերյալ թեժ ներդրումային գաղափարները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *