Չի բացառվում, որ «Շանթ» հեռուստաընկերության վիրավոր օպերատորին կտեղափոխեն Երեւան

timthumb

«Շանթ» հեռուստաընկերության օպերատորի վիճակն այժմ կայուն է. չի բացառվում, որ առաջիկայում օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը տեղափոխվի Երեւան:

 

Արցախի պաշտպանության բանակը ճշտում է մայիսի 11-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում ադրբեջանական գնդակից «Շանթ» հեռուստաընկերության օպերատորի վիրավորվելու հետ կապված մանրամասները:

 

Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

«Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:

 

Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»:

 

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ժամը 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:

 

Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *