Երևանում անցկացվեց «Welcome to Armenia» խորագրով զբոսաշրջային համաժողով

vruyr4

Հոկտեմբերի 28-ին BPA (Business Partners of Armenia) ընկերության նախագահ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ «Welcome to Armenia» («Բարի գալուստ Հայաստան») խորագրով համաժողով էր կազմակերպվել:

Համաժողովի առաջին մասում պետական կառույցները ներկայացրին իրենց տեսլականը զբոսաշրջային տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ, մասնավորապես, սպորտային, բնապահպանական, առողջապահական, մշակութային տուրիզմ և այլն, իսկ երկրորդ հատվածում`տուրիստական քաղաքների քաղաքապետերը ներկայացրին իրենց քաղաքների զբոսաշրջության շարժը, ներուժը:

Հայտարարվեց նաև, որ առաջիկայում ծրագրված է Հայաստանում կազմակերպել կոնյակի փառատոն: Մեր երկիրը հայտնի լինելով կոնյակագործության ոլորտում` դեռևս նման ծրագիր չի իրականացրել: Նախատեսվում է փառատոնն անցկացնել 2017 թվականին, ինչը բավականին գրավիչ առաջարկ է զբոսասերների համար:

Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտություն կա: Այս մասին համաժողովին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Նրա խոսքով` Հայաստանում գործող տուրիստական ընկերությունները չեն միջազգայնացնում կրոնական տուրիզմի արտադրանքը: «Կրոնական տուրիզմի տեսանկյունից մենք մեր ունեցածը լավագույնս չենք սպառում: Կրոնի միջոցով, հոգեւոր մշակույթի միջոցով շատ ցավոտ հարցեր իրենց լուծումն են գտնում»,-ասաց նա:

Տեր Ասողիկը օրինակ բերեց Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը, որը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր՝ նշելով, որ այդ տոնն արդեն երեք տարի է նշվում է, բայց ոչ մի կերպ այն չի միջազգայնացվում: «Մյուս բոլոր ուխտագնացությունների մեջ, սա եւս կարող է ուխտագնացության օր դառնալ»,-ասաց նա:

Տեր Ասողիկն ավարտեց ելույթը նշելով, որ մեր երկրի զբոսաշրջության ոլորտը այլ ժողովուրդնռրի համար գրավիչ է նաեւ կրոնական զբոսաշրջության տեսանկյունից: «Մենք բաց ենք բոլոր առաջարկությունների եւ տարբեր համագործակցությունների համար»,-հավելեց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *