«Ազգ-բանակը» սպառողական բրենդ չէ. Վիգեն Սարգսյանն արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին

default«Ազգ-բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանություն, եւ թե ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը: Այս մասին ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականից»¬, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` արձագանքելով ՀԱԿ համագումարում «Ազգ—բանակ» հայեցակարգի վերաբերյալ Լեւոն Տեր¬-Պետրոսյանի դատողություններին:

«Խաղաղասիրական բոլոր նախաձեռնությունները հնարավոր են դառնում միայն այն դեպքում, երբ երկրի պաշտպանական համակարգը բավականաչափ ուժեղ է: Կարելի է «Ազգ¬-բանակը» համարել բրենդ, բայց դա սպառողական բրենդ չէ, այն գաղափարախոսություն է եւ ցանկացած քաղաքական ուժ պետք է մատնանշի իր գաղափարախոսությունը, որի շուրջ կառուցել է իր քաղաքականությունը»,¬- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ խաղաղությունն այժմ անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի:

 Վիգեն Սարգսյանը նշել է, որ իր համար շատ զարմանալի է այն գնահատականը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տրվել է հարեւան երկրի ղեկավարին:

«Ինձ համար շատ զարմանալի է այն գնահատականը, որը տրվել է մեր հարեւան երկրի ղեկավարին, որը շատ թե քիչ, աշխարհի հայությանը համարում է թիվ մեկ թշնամին, իսկ Երեւանը՝ պատմական ադրբեջանական հող: Այդ ֆոնին նրան գնահատել որպես պրագմատիկ, ադեկվատ, պետական գործիչ, կարծում եմ, որ որոշ առումով շեղում է  իրականությունը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Տեր-¬Պետրոսյանի հայտարարությանը, թե Հենրիխ Մխիթարյանն այսօր ազգի հպարտության եւ ուրախության միակ առարկան է, Վիգեն Սարգսյանը հիշեցրել է հպարտանալու այլ օրինակներ եւս.  «Առաջին հերթին մենք հպարտանում ենք սահմանին կանգնած մեր զինվորով, որը կանգնած է սահմանգծին եւ նրա թիկունքում կանգնած մեր հրամանատարով, սպայով, որոնք իրենց օր ու գիշեր շատ ծանր ծառայությամբ հնարավոր են դարձնում մեր երկրի խաղաղ զարգացումը եւ առաջընթացը: Եվ ես մեծ հույս ունեմ, որ ՀԱԿ համագումարի պատվիրակները կիսում են մեր այս տեսակետը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *