Անդավաճան ընկերներ ու փորձություններ. տեղի ունեցավ «3+2 կգ» ֆիլմի պրեմիերան

14344969_524221234369303_6178256532276237103_n

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Կորյուն Մայիլի «3+2կգ» քրեական կատակերգության պրեմիերան։ Ֆիլմն իր ժանրում առաջինն է հայկական կինոարտադրության մեջ։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը, պրոդյուսերը տաղանդավոր Կորյուն Մայիլն է, իսկ կոմպոզիտորը՝ Գերմանիայից վերադարձած Արթուր Թադեւոսյանը։

Ֆիլմում նկարահանվել են սիրված և ճանաչված դերասաններ Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Մարտիրոսյանը, Արթուր Պապիկյանը, Արա Սարգսյանը, Արթուր Հակոբյանը, Մխիթար Ավետիսյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:

Պրեմիերայից հետո ներկաները բավական դրական տպավորություններ ունեին։ Նրանց դուր էր եկել ֆիլմի սցենարը, որը հենց կյանքից էր վերցված, դերասանական խաղը և իհարկե գրագետ նկարահանված ֆիլմն ընդհանրապես։

Կորյուն Մայիլը ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց, որ 1 ժամ 24 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը գրվել ու նկարահանվել է այս տարվա ընթացքում։ Ֆիլմը պատմում է 3 անդավաճան ընկերների մասին, ովքեր հայտնվում են փորձությունների մեջ։ Ֆիլմի հեղինակը վստահեցնում է՝ ֆիլմը կարող են դիտել նաև 16 տարեկանից ցածրները, քանի որ այնտեղից ոչ մի բացասական բան չեն սովորի։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *