Ղազախստանում երկու հոգի թունավորվել են «Боярышник»-ից

a8d876ee0116ba5df6eda69fbf28d882Նախնական տվյալների համաձայն՝ առնվազն երկու անձ է հոսպիտալացվել Ղազախստանի Կարագանդա քաղաքում, «Боярышник» էքստրակտից թունավորման ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը: Ըստ հաղորդման, երկու երիտասարդ տղամարդ դիմել են բուժօգնության եւ հոսպիտալացվել թունավորման ախտանշաններով: Բուժզննության ժամանակ պարզվել է, որ մինչ այդ նրանք օգտագործել են «Боярышник» էքստրակտ: Նշվում է նաեւ, որ Կարագանդայի մարզային առողջապահական վարչությունը չի հաստատել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ թունավորումը կարող է ունենալ այլ հիմք: Նշենք, որ նույն էքստրակտից մասսայական թունավորում տեղի էր ունեցել անցյալ տարեվերջին Ռուսաստանի Իրկուտստկ քաղաքում, որտեղ տուժել էր 123 մարդ: Նշենք նաև, որ ուսումնասիրությունը պարզել է, որ լուծույթը պարունակում է իր մեջ հակացուցված մեթիլ սպիրտ, որն էլ պատճառ է դարձել թունավորման: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *