Զլատանն արժանի է «Ոսկե գնդակ»-ի. Մոուրինյու

timthumb (22)«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ իր թիմի խաղացող Զլատան Իբրահիմովիչը արժանի է «Ոսկե գնդակ»-ին և կարող է նվաճել 2017-ի մրցանակը:

Ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը անգլիական ակումբում դարձել է 26 գոլի հեղինակ:

«Կարծում եմ` նրա կատարած աշխատանքը անհավանական է. նրա գոլերի քանակը, տիտղոսները և նշանակությունը թիմի համար:  Նա ֆենոմեն է: Ճանաչում եմ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Գիտեմ, թե ինչ են անում, բայց չեմ կարող հավատալ, որ նման կարիերա ունեցող մարդը երբեք չի նվաճել «Ոսկե գնդակ»:

Ինչու չէ, 35-ամյա խաղացողն, այս տարի գոնե, կարող է ստանալ իրեն արժանի մրցանակը» – Մոուրինյուի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *