Հոսպիտալացվել է Լեհաստանի նախկին նախագահը

67f932b6281bfe88ca9a6a708e8828c6Լեհաստանի նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին, ով այդ պաշտոնն զբաղեցրել է 2010-2015 թվականներին, հոսպիտալացվել է վարշավայում, հաղորդում է Radio Zet-ը: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների նախկին նախագահին տեղափոխել են Զինվորական բժշկական ինստիտուտ՝ ուժեղ գլխացավերի գանգատով: Հիվանդանոցից հրաժարվել են պաշտոնապես հայտարարել հոսպիտալացման պատճառը: «Քաղաքացիական հարթակ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն իր անունը չհրապարակելու պայմանով հայտնել է, որ Կոմարովսկին հերթական բժշկական զննություն է անցնում, որը կտևի մի քանի օր: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *