ՄԱԿ-ի կառույցներից մեկը քննադատել է Եվրամիությանը

defaultՓախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն անթույլատրելի է գնահատել Եվրամիության կողմից Հունաստանում ժամանակավորապես բնակվող ապաստան հայցողների բնակեցման ծրագրի իրականացման ցածր տեմպերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը ԵՄ անդամ պետություններին հիշեցնում է Հունաստանում տիրող իրավիճակը լուծելուն օգնելու անհապաղ անհրաժեշտության մասին՝ ապաստան հայցողներին այլ պետություններում տեղակայելու միջոցով»,- Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:

Նրա խոսքով՝ հունական Սամոս, Խիոս եւ Լեսբոս կղզիներում ստեղծված իրավիճակն առանձնապես մտահոգիչ է՝ կապված ակնկալվող ցրտերի հետ: Սամոսում շուրջ 700 մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխաներ, ապրում են չտաքացվող վրաններում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *