Գոայում 154 ուղեւորով օդանավը թռիչքուղուց դուրս է եկել

defaultJet Airways-ի օդանավը Գոայի Դաբոլիմ օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Պատահարը տեղի է ունեցել թռիչքի պատրաստվելիս: Օդանավում եղել է 154 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:

 Jet Airways-ից նշել են, որ օդանավում եղած բոլոր մարդիկ հաջողությամբ տարհանվել են, ըստ որում՝ որոշ ուղեւորներ վնասվածքներ են ստացել:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարն ազդել է Դաբոլիմ օդանավակայանի աշխատանքի վրա՝ թռիչքային բոլոր գործողությունները մի քանի ժամով դադարեցվել են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *