Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավոր է թուլացվեն․ Bloomberg

1927878Վերլուծաբանները ենթադրում են, որ ԱՄՆ-ը հնարավոր է թուլացնի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ առաջիկա 12 ամիսների ընթացքում։ Այս մասին հայտարարել է տնտեսագետների 55 տոկոսը։ Համապատասխան հարցոմն անցկացրել է Bloomberg գործակալությունը։ Դրանից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլացնի նաև Եվրամիությունը՝ գրում է պարբերականը։

2016թ․ հոկտեմբերին 10 տոկոսով ավելի քիչ փորձագետներ էին կարծում, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կթուլացվեն։ Վերլուծաբանների տվյալներով՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում 2017թ․ ՌԴ ՀՆԱ-ն կաճի 0.2 տոկոսային կետով, իսկ 2018 թվականին՝ 0.5%-ով։

Գործակալությունը նշում է, որ պատժամիջողների թուլացման վերաբերյալ դրական տրամադրվածությունը կապված է Ռուսաստանի հանդեպ Դոնալդ Թրամփի համեմատաբար մեղմ քաղաքականությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *