Սեուլում նախագահի պաշտոնանկությունից հետո սկսված բախումներում 3 մարդ է զոհվել

1489726492Սեուլում 3 մարդ է զոհվել բախումներում, որոնք սկիզբ էին առել այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել էր նախագահի իմպիչմենթի օրինականությունը։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

Երրորդ մարդը հիվանդանոցում մահացել է առավոտյան՝ երեկ ստացած վնասվածքներից։

Բախումները սկսվել էին, երբ նախկին նախագահի կողմնակիցները փորձել էին ներխուժել դատարանի շենք։ Բացի այդ, ցուցարարների մի մասը հարձակվել էր լրագրողների վրա։

«Կիոդո» գործակալությունն իր հերթին հայտնում է, որ վնասվածքներ են ստացել ԶԼՄ-ների 10 աշխատակիցներ։ Ցուցարարների շարքում վիրավորների թիվը հասնում է 70-ի։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *