Սիմոնի պատվերի գործարանը բացվել է..

16388052_158043451358197_8612012182143834035_nԱնահիտ Էլբակյանը իր ՖԲ էջում գրում է՝

Կյանքում լսե՞լ էիք mitq.am կայք, դե հա որտեղի՞ց լսեք, այդ կայքը 5 ընթերցող ունի: Մեկը հենց խմբագիրն է, Աստված մեղք չհամարի խմբագրի պես բառը այդ մարդուն տվեցի, Սիմոնն է` էն հայտնի կինոյի մեջ, որ ասում են Սիմոն տար, Սիմոն բեր, մյուս ընթերցողը` Սիմոնի «սիմոնուհին» է, իսկ ահա 3-րդ և կարևորագույն ընթերցողը սիմոնի պատվիրատուն է, որ օրեր շարունակ ջանք ու եռանդ չի խնայում Սիմոնին պատվերներ իջեցնել Գագիկ Ծառուկյանի դեմ, դե գող` սիրտը դող: Մարդիկ մտածում են Ծառուկյանը նորից մուտք գործեց քաղաքական ասպարեզ, ոնց անեն, որ անվանարկեն, խանգարեն, որ հանկարծ իրենց աթոռները չշարժվեն: Նստեն գահին ու կյանքը վայելեն, դե ժողովուրդն էլ մի բան կանի կապրի` հաց չունեք բուլկի կերեք տրամաբանությամբ:

Բայց դե Ծառուկյանն էլ հո լավ գիտի` վայելում է ծով վստահություն ժողովրդի կողմից և կարող է առանց երկմտելու գնալ ընտրություններին ընդառաջ: դե հա… սա Սիմոնի պատվիրատուններն էլ են լավ հասկացել, դրա համար էլ Սիմոնի պատվերի գործարանը բացվել է:

Հա մոռացա ասել նաև, 4-րդ ընթերցողը ես էի, որ պատահմամբ, թե` սխալմամբ հայտնվեցի այդ կայքում, իսկ 5-րդն էլ գուցե դու լինես, որ գրառումիցս հետո կհետաքրքիր քեզ` ո՞վ է այդ Սիմոնը, և ո՞րն է նրա կայքը: Բայց իմացիր` քո մուտքով Սիմոնի պատվերի գինը կբարձրացնես:

Աղբյուրը այստեղ՝ https://www.facebook.com/profile.php?id=100011392382703

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *