Ջասթին Թիմբերլեյքի տեղը մեկ միլիոն դոլարով տրիկոտաժի արտադրություն կդնեի. Սամվել Ալեքսանյան

timthumb (5)

Սամվել Ալեքսանյանը հերքեց տեղեկատվությունը, որ իր աղջկա հարսանիքին երգել է Ջասթին Թիմբերլեյքը: «Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես ըսկի չեմ իմանում Ջասթինն ով ա: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկ չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ով ա գրում, էդ ինֆորմացիան ով ա տարածում, չեմ իմանում: Մի հատ երգիչ ա եղել, չեմ էլ իմանում ով ա, ընկերս էր հենց ընենց իրա կողմից բերել»,- ասաց նա՝ պնդելով իր հետ ԱԺ միջանցքում զբոսնող ԲՀԿ-ական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի միտքը՝ թե երգողը Սերովն է եղել:

 

«Սիրովն ա երգել, հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացածն էլ հայ երգիչներ են եղել, հեն ա հոպարս էլ ներկա էր»,-նորից կրկնեց Սամվել Ալեքսյանը:

 

Ալեքսանյանը նաև հերքեց լուրը, թե մեկ միլիոն դոլար է տվել՝ արտերկրից երգիչ բերելու համար: Նա նշեց, որ դստեր հարսանիքին շատ գումար չի ծախսել, երգել են հայ երգիչները. «Կամ էլ մամուլն էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե՝ չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, էրեխեքը կդնեին, իմ համար էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի՝ մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *