Վարդենիսում Ծառուկյանին ընդունեցին զուռնա-դհոլով

timthumb (2)Քարոզարշավի շրջանակներում այսօր՝ մարտի 11-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ։

Այստեղ Ծառուկյանին դիմավորեցին զուռնա-դհոլով, աղ ու հացով։

«Ես տեղյակ եմ բոլոր պրոբլեմներից։ Մեր առաջարկած 15 կետերը բոլոր ոլորտները կկարգավորեն, եթե մեզ հնարավորություն տրվի, առաջին հերթին՝ դրանք կիրականացվեն»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Ծառուկյանը, շեշտելով. Հայաստանում մարդը նպաստ ու օգնություն չի ուզում, այլ աշխատանք է ուզում։

«Նույն մարդը Հայաստանում չի կարողանում աշխատանք գտնել, իսկ դրսում առանց լեզու իմանալու՝ կարողանում է աշխատանք գտնել, գումար ուղարկել տուն, ուրեմն՝ ի՞նչն է խնդիրը, իհարկե խնդիրը մերն է, օրենք ու հնարավորություն չկա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Վարդենիսցիների հետ հանդիպմանը Ծառուկյանը նշեց, որ ժողովուրդն իրենց պետք է հնարավորություն տա՝ օրենք ու համակարգ փոխելու համար. «Ինչ որ ասել եմ, խոսք եմ տվել՝ արել եմ, բայց որոշողը դուք եք, ում կցանկանաք՝ ընտրեք, իրենից էլ պահանջեք»,- ասաց նա՝ հավելելով. «ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանը չի թողնում ես իմ ժողովրդին հանդիպեմ, խնդիրները լուծեմ, ասում է՝ կաշառք է»։

Գագիկ Ծառուկյանը նշեց նաև, որ ինքը երբեք ընտրակաշառք չի տալիս և ժողովրդի բարձրացրած խնդիրներին լուծում կտա ապրիլի 2-ից հետո։

11_041

timthumb (2)

11_032

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *