Goal.com. «Հայաստանում վրդովված են, քանի որ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում»

b2b592518dfd8b149d9c1b4a466ee47eGoal.com կայքը անդրադարձել է Հայաստանի 2016 թվականի լավագույն 10 մարզիկների ցուցակին, որտեղ չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Հայաստանում վրդովված են, քանի որ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում» վերնագրով նյութում նշվում է, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան չի ընդգրկել Մխիթարյանի կարգի ֆուտբբոլիստին: Մեջբերվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանն այն մասին, որ անուրանալի են Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները ֆուտբոլում: Հավելենք, որ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում չընդգրկվելու փաստին անդրադարձել են նաև բրիտանական հեղինակավոր այլ պարբերականները։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *