Դատարանը պարտավորեցրել է Facebook-ին 500 մլն դոլար վճարել տեխնոլոգիայի գողության հայցով

la-bmuessig-1485986773-snap-photoՎիրտուալ իրականության ակնոցներ արտադրող Oculus-ը, որը պատկանում է Facebook սոցցանցին, դատական վճռով պետք է կես միլիարդ դոլար վճարի Zenimax ընկերությանը։ Oculus-ը մտադիր է բողոքարկել վճիռը՝ հայտնում է BBC-ն։

Zenimax խաղային ստուդիան դատարանում հաստատել է, որ իր վաղ մշակումները պատճենվել են Oculus-ի աշխատակիցների կողմից՝ վիրտուալ իրականության Rift ակնոցների արտադրության համար։

Հայցվորը ի սկզբանե Oculus-ից պահանջել է 2 մլրդ դոլար։

Դեռևս մինչ 2014 թվականը, երբ Facebook-ը ձեռք է բերել Oculus-ը, ստուդիան արդեն մեղադել է Oculus –ի համահիմնադիր Լակի Պալմերին իր մտավոր սեփականությանն անօրինական հասանելիություն ստանալու մեջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *