Սաուդյան Արաբիան չեղարկել է Հաջի ուխտավորների համար սահմանված քվոտան

defaultՍաուդյան Արաբիան չեղարկել է Հաջի համար երկիր ժամանող ուխտավորների համար 5 տարի առաջ սահմանված քվոտան:

Ըստ saudigazette.com-ի՝ թագավորն ընդունել է Հաջի գերագույն հանձնաժողովի նախագահ, արքայազն Մուհամմադ բին Նաիֆի առաջարկը: Արքայազնը հայտարարել է, որ համապատասխան կառույցներն արդեն սկսել են նախապատրաստվել ուխտավորներին ընդունելուն, որոնք թիվն այս տարի աճելու է:

 5 տարի առաջ Սաուդյան Արաբիան արտերկրից ժամանող ուխտավորների համար քվոտան նվազեցրել էր 20%-ով, իսկ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար՝ 50%-ով: Սա կապված էր Սուրբ Մզկիթի վերանորոգման եւ ընդլայնման աշխատանքների պատճառով անվտանգության խստացված միջոցառումների հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *