Ռուսաստանը Սիրիայում կիրառել է «խանձված հողի տակտիկան». Ջոն Բրենան. ԿՀՎ տնօրեն

ad9c503b8532bbcac445b9fd6bb8bebbՌուսաստանը կիրառել է Սիրիայում «խանձված հողի» տակտիկան», որը բերել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը PBS հեռուստակայանին տված հարցազրույցում: Վերջինս նաեւ անդրադարձել է այն հարցին, թե արդյոք իրավիճակը Սիրիայում ավելի լավ կլիներ եթե միջամտեր Միացյալ Նահանգները: Բրենանը ասել է, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ է կատարվում Սիրիայում եւ եթե լիներ նման հնարավորություն, ապա ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաեւ մյուս պետություններն էլ կանեին ամեն բան որպեսզի ԻՊ-ն, «Ջըբհատ ան Նուսրան» եւ «Ալ Քաիդան» ուժ չհավաքեին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Մոսկվան սիրիական ողջ ընդդիմությանը դիտարկեց որպես ահաբեկիչներ եւ դրա պատճառով էլ ձեռնարկեց խիզախ եւ խելահեղ ռազմական գործողություններ, որոնք էլ բերեցին քաղաքացիական բնակչության շրջանում այդքան մեծ զոհերի: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *