ՀՀԿ-ի միակ հակակշիռը

timthumb (84)Քանի մոտենում են ընտրություններն, այնքան է՛լ ավելի է սրվում այն հարցը, թե արդյոք այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում կա՞, գոյություն ունի՞ գեթ մեկ քաղաքական ուժ, որ կարող է ու պատրաստ է՝ իրապես ձեռնոց նետելու գերիշխող քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին: Թե ինչով է պայմանավորված այս հարցի սրությունը, կարծում ենք՝ ակնհայտ է. մարդկանց տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի, ու քիչ չեն դեպքերը, երբ իշխանությունների դեմ ամենակատաղի կերպով հանդես եկողները հետագայում մեծագույն հաճույքով ու լայն ժպիտը դեմքներին՝ համագործակցության մեջ են մտել նույն իշխանությունների հետ՝ ձեռնունայն թողնելով սեփական էլեկտորատին:

Չնայած այսօր էլ հակաիշխանական բոցաշունչ ելույթների պակաս՝ կարծես դաշտում չի նկատվում ու, դատելով ամենայնից, հետզհետե է՛լ ավելի բոցաշունչ հռետորաբանությամբ համեմված ելույթների ենք ականատես դառնալու, բայց հարցը, թե հատկապես որ ուժն է, որ չի կեղծում, շատերի մոտ դեռևս մնում է բաց: Ակնհայտ է, սակայն, որ այս հարցի լիարժեք ու հիմնավորված պատասխանը գտնելու համար շարքային քաղաքացուց պահանջվելու է ընդամենը մեկ բան՝ ուշադրությամբ զննել քաղաքական ուժերի, իսկ ավելի ճիշտ՝ նրանց ղեկավարների անցած ուղին, քննել այդ ուժերի ունեցած իրական պոտենցիալն ու հասկանալ՝ այդ ուժերից հատկապես որ մեկն է ընդունակ հասարակական ամենալայն կոնսոլիդացիա ապահովելու:

Միակ ուժը, սակայն, որն օբյեկտիվորեն ունակ է լինելու առաջիկայում լիարժեքորեն լուծել իր առջև ժողովրդի կողմից դրված խնդիրը ու որը, հակառակ շատերի, նախընտրում է ոչ թե հանդես գալ դատարկաբանություններով ու սրան-նրան փնովելով, այլ՝ սեփական ծրագրերով, «Ծառուկյան» դաշինքն է, որի ղեկավարը սեփական կյանքի փորձով, անցած ուղիով է ապացուցել սեփական խոսքերի արժեքն ու երբեք դրանք չի դրժել:

Ծառուկյանի ֆենոմենն իրականում այնքան էլ անբացատրելի չէ. գաղտնիքը, թերևս, կայանում է այս գործչի բացառիկ ունակության մեջ՝ սեփական խոսքը գործի վերածելու: Իսկ այն, որ ժողովուրդը բարձրագոչ ու քաղցր-մեղցր ելույթները մշտապես ստորադասել է իրական գործերին, ոչ ոքի համար գաղտնիք չէ. մարդկանց համար կարևորը, թերևս, իրական կյանքում դրսևորվող արդյունքներն են, այլ ոչ թե բարդ ստորադասական նախադասությունների միջոցով արտահայտված «խուճուճ» մտքերը: Դաշինքի առաջիկա շռնդալից հաջողությունն, անկասկած, պայմանավորված է լինելու առավելապես Ծառուկյանի գործոնով, նրա՝ հասարակության շրջանում բացառիկ կոնսոլիդացիա ապահովելու կարողությամբ՝ հանգամանք, որն այս քաղաքական ուժին դարձնելու է այն միավորը, որը հանդես է գալու որպես միակ այլընտրանք ՀՀԿ-ին՝ բոլոր իմաստներով:

«Ծառուկյան» դաշինքն ունի միանշանակորեն ռեալիստական ու գիտականորեն հիմնավորված ծրագիր, համապատասխան կադրային բազա, կամք ու վճռակամություն՝ այս երկրում իրական փոփոխություններ մտցնելու, առանց որոնց՝ Հայաստանը դատապարտված է լինելու հետընթացի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *