Տու-154-ի երրորդ «սեւ արկղն» ավերված է

default-54ՌԴ ՊՆ-ի Տու-154 օդանավի պոչամասում գտնվող երրորդ ինքնագիրը ավերված է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրներին:

«Երրորդ սեւ արկղից հայտնաբերվել է միայն ժապավենը, ինչը վկայում է դրա ավերման մասին»,- ասել է աղբյուրը:

 Մինչդեռ երկու ինքնագրերի վիճակը՝ խոսքային եւ հիմնական (պարամետրային), բավարար է: «Մոսկվայում կատարվում է դրանց վերծանումը»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այն առաջիկայում կավարտվի:

Տու-154-ի աղետը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ադլերի օդանավակայանից թռչելուց 2 րոպե հետո: Զոհվել է 92 մարդ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *