Ավստրիան չի շտապում վերադառնալ Շենգեն գոտի

defaultԱվստրիան Գերմանիայի օրինակով մտադիր է անորոշ ժամանակով երկարաձգել իր սահմանների վերահսկողությունը:

«Քանի դեռ ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել իր արտաքին սահմանները, Ավստրիան ազգային մակարդակով միջոցներ կձեռնարկի»,- հունվարի 6-ին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան: Նրա խոսքով՝ ներքին անվտանգության համար անհրաժեշտ է «իմանալ, թե ովքեր են ժամանում»: «Ոչ մի դեպքում պատրաստ չեմ ռիսկի դիմել»,- ընդգծել է նախարարը:

 Ավստրիացի պաշտոնյայի խոսքով՝ Շենգեն գոտի վերադառնալը հնարավոր է միայն սահմանների պաշտպանության խնդրին համաեվրոպական լուծում գտնելու դեպքում:

«Մինչեւ փետրվար նման բան սպասել պետք չէ»,- Սոբոտկայի խոսքերն է մեջբերում «Die Welt» պարբերականը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *