՛՛Mitk.am-ն ունի նոր պատվիրատու, ով ջանում է դաշտում արհեստական լարվածություն ստեղծել՛՛

16388052_158043451358197_8612012182143834035_n

 

Կարինե Ազատյանը իր ՖԲ էջում գրում է՝

Լրատվական դաշտում անսովոր իրարանցում է սկսվել: Բոլոր կայքերը, ի դեմս իրենց սեփականատերերի, փորձում են ծառայությունների ավելի ընդարձակ ցուցակով ներկայանալ պատվիրատուներին, քանզի գոյության պահպանման խնդիր ունեն:Նախընտրական զարգացումների ֆոնին, իսկական մրցապայքար է սկսվել ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև լրատվականների:
Վերջերս կայքերից մեկի, կոնկրետ mitk.am-ի և կայքի սեփականատեր Սիմոն Սարգսյանի մոտ, վերը նշված անսովոր ակտիվացում է նկատվում: Կայքում տեղ գտած անբովանդակ, միայն երևակայական մոտիվներով գրված հոդվածներից, կարելի է ենթադրել, որ mitk.am-ն ունի նոր պատվիրատու, ով ջանում է դաշտում արհեստական լարվածություն ստեղծել:
Նպատակները կարող են տարբեր լինել՝ «Ծառուկյան» դաշինքի օրեցօր հզորացումը որպես մրցակցային դիտարկող ուժերի կողմից պաշտպանական ռեակցիա, քաղաքական ամբիցիաները բավարարելու միջոց և նմանօրինակ ոչ ավանդակ պայքարի մեթոդներ ենթադրող գործելաոճ: Սակայն ստիպված ենք հիասթափեցնել թե՛ կայքի սեփականատիրոջը, թե՛ «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի դեմ պատվեր իջացնողին, քանզի նմանօրինակ ճղճիմ գործելաոճով հնարավոր չէ հասնել իրենց համար ցանկալի արդյունքի, դեռ ընդհակառակը, որքան ավելի շատ շրջանառության մեջ լինի «Ծառուկյան» դաշինքի կամ Իշխան Զաքարյանի անունը, այնքան ավելի լավ:
Վերջիվերջո ի՞նչ արդյունավետության մասին կարող է խոսք գնալ, եթե տվյալ կայքը իվիճակի չէ առողջ մրցապայքարի մեջ մտնել, ինչը խոսում է ցածր ինտելեկտի և դիլետանտության մասին:

Աղբյուրը այստեղ՝  https://www.facebook.com/profile.php?id=100014576294517

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *