Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի դրամահավաքին

timthumb-23«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 12-րդ տարեկան դրամահավաքի ձեռնարկը։ Նախաձեռնությանը նվիրատվությամբ մասնակցել է նաև հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն։

Նշենք, որ հիմնադրամի գործունեությունը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների համար բարեկեցիկ ապագա կառուցելուն։ 12-րդ դրամահավաքի ընթացքում հնարավոր է դարձել ստանալ 3.7 միլիոն դոլարի հասնող նվիրատվության խոստումներ։ Ավելի վաղ հիմնադրամին աջակցելու և նվիրատվություններ անելու կոչ էր հղել աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը»։

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *