Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ից թունավորման արդյունքում զոհերի թիվը հասել է 63-ի

defaultԻրկուտսկում «Բոյարիշնիկ»-ից թունավորման արդյունքում զոհերի թիվը հասել է 63-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մարզային ներկայացուցիչ Տատյանա Շկուրսկայային:

«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 63-ի: Տուժածների ընդհանուր թիվը 109-ն է»,- հայտարարել է նա: Ստացիոնար բուժում է ստանում 37 մարդ:

 Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր Իրկուտսկում «Բոյարիշնիկ»-ից զանգվածային թունավորումը՝ հայտարարելով, որ «մարդիկ տասնյակներով մեռնում են ճանճերի պես»: Նա, միաժամանակ, նշել էր ալկոհոլի ակցիզի ոլորտում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *