Ծառուկյան-Գուչչի աննախադեպ համագործակցության հավակնոտ ծրագրերը

timthumb (51)Օրերս մեր երկրում էր աշխարհահռչակ «Gucci» ընկերության հիմնադիր Գուչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչչին: Վերջինս ժամանել էր Հայաստան՝ Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության լայն ձևաչափ, որի արդյունքում կարող է ծնվել հայ–իտալական նոր բրենդ: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ, կրկին աշխարհին լավագույնս ներկայանալու հնարավորություն ենք ստանում: 

Թերևս առաջին անգամ է, որ Հայաստան է ժամանում նման կալիբրի աշխարհահռչակ անձ, և ժամանում է՝ Ծառուկյան ընտանիքի հրավերով: Այս ամենը խոսուն վկայությունն է այն բանի, որ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը պատիվ է համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր գործարարների համար: Պատիվ է, քանզի Գագիկ Ծառուկյանը մշտապես առաջնորդվում է բարձր որակի և խաղի արդար կանոնների չափանիշով՝ ինչպես կյանքում, բիզնեսում, այնպես էլ՝ քաղաքականության մեջ: Դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիսանում է մեր երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը և գործարարը, ում հետ համագործակցելը պատվաբեր է համաշխարհային հռչակ վայելող անձանց և ընկերությունների համար:

Դատելով Հայաստանի տնտեսության վիճակից, գովելի է ցանկացած ներդրում. ցանկացած լումա կարող է օգուտ բերել հայրենի տնտեսության զարգացման ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր գործին, իսկ աշխարհահռչակ «Gucci»-ի հետ համագործակցությունն՝ է՛լ ավելի ճանաչելի է դարձնելու մեր հայրենիքն ու հայկական ապրանքատեսակները միջազգային տարատեսակ շուկաներում, իր հերթին նպաստելով տնտեսության զարգացմանը: Գովելի է, որ Գագիկ Ծառուկյանն արդեն երկու տասնյակից ավելի տարիներ՝ իր անունն ու հեղինակությունն անձնուրաց ծառայեցնում է երկրի տնտեսության զարգացումն ապահովելու ու այն ավելի ճանաչելի դարձնելու համար, գովելի է, որ կա Գագիկ Ծառուկյանի նման գործիչ, ով հանուն ընդհանուրի շահի, հանուն հայ ժողովրդի բարեկեցության ու Հայաստանի բարօրության՝ պատրաստակամ է իր անձնական միջոցները ներդնել, պատրաստ է սեփական շահից հրաժարվել, չնայած՝ հենց հայրենիքի շահն է, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի տարբերել սեփական շահից:

Ծառուկյանի բարձր վարկանիշը քաղաքականության մեջ՝ նույնպես աննախադեպ է և ստիպում է այլ ուժերին՝ մտածել երկու ուղղությամբ՝ կամ միանալ Ծառուկյանի ստեղծվելիք դաշինքին, կամ՝ փորձել իրենց տեղն ապահովել այլ դաշինքների կազմում, միաժամանակ գիտակցելով, որ շանսերը գրեթե զրոյին հավասար են, քանի որ արդեն իսկ ուրվագծվել են գալիք խորհրդարանական ընտրությունների երկու հիմնական ֆավորիտները: Ծառուկյանը բազմիցս է նշել, որ քաղաքականությունն իր համար ինքնանպատակ չէ, և իր միակ խնդիրը քաղաքականության մեջ, թե այնտեղից դուրս՝ հանրային շահին ծառայելն է: Ծառուկյանի վերադարձից առավելապես անհանգստանում են տարատեսակ անհայտ ծագման կուսակցությունները, որոնք հստակորեն գիտակցում են, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն՝ փաստացի նշանակում է, որ իրենց բոլոր հույսերը՝ մեկ-երկու մանդատ ԱԺ-ում ունենալու շուրջ՝ պարզապես հօդս կցնդեն և, բնականաբար, այս տեսանկյունից՝ Ծառուկյանի վերադարձը նաև քաղաքական դաշտը մաքրող և հստակեցնող գործառույթ է կատարում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *