Ջենիֆեր Լոպեսը հաստատեց Դրեյքի հետ սիրավեպը

timthumb-29Մեկ շաբաթ է անցել այն ​​պահից, երբ շշուկներ տարածվեցին այն մասին, որ 47-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 30-ամյա Դրեյքը սիրավեպ ունեն: Այս լուրը հաստատեց երգչուհին` «Instagram»-ում հրապարակելով լուսանկար ռեփերի հետ: Այս մասին գրում է Elle.ru-ն:

Սոցցանցի օգտատերերը բաժանվեցին երկու ճամբարների` մեկը շնորհավորում էր Լոպեսին, մյուսը` նշում լուսանկարի մեկնաբանություններում ռեփերի նախկին սիրեցյալի` Ռիհաննայի անունը:

Ռիհաննայի մտերիմները նշում են, որ երգչուհին շատ ցավալի է ընկալում նախկին ընկերոջ նոր սերը: Նա չէր սպասում, որ Դրեյքը այդքան արագ իրեն փոխարինող կգտնի, և, հավանաբար, հուսալով, որ նրանք կկարողանան նորից միանալ:

Ռիհաննան հատկապես ցնցվել է, երբ իմացել է Դրեյքի նոր սիրեցյալի անունը, անգամ չեղարկել է Լոպեսի բաժանորդագրումը «Instagram»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *