Ուկրաինայի համար վիզայի չեղարկման հարցը պառակտել է ԵՄ-ն

1479726783ԵՄ մի շարք պետություններ ծրագրում են արգելափակել Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզա ռեժիմ տրամադրելու նախաձեռնությունը՝ գրում է «Իզվեստիա»-ն։

Ինչպես հաստատում է թերթը՝ եվրոպացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ազատ մուտքը ԵՄ կմեծացնի անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր ձգտում են աշխատանք գտնել։ Նման հեռանկարը չափազանց անցանկալի է։

Առանձնահատուկ անհանգստություն ունի այդ հարցում պաշտոնական Պրահան։ Չեխիայում ներկայում ուկրաինացի աշխատանքային միգրանտների թիվը գերազանցում է այլ երկրներից եկածների թվին։

Չեխ պատգամավոր Զդենեկ Օնդրաչեկը կարծում է, որ վիզաների չեղարկումը չի համապատասխանում անվտանգության ոլորտի իրավիճակին ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ԵՄ-ում։

Չեխ խորհրդարանական Յարոմիր Կոհլիչեկը վստահ է, որ առանց վիզա ռեժիմի դեմ հանդես կգան նաև Հոլանդիան, Բելգիան, Պորտուգալիան և Իտալիան։

Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզա ռեժիմի տրամադրման հարցով վերջնական որոշումը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, կընդունվի մայիսի 11-ին՝ արտաքին հարցերով ԵՄ խորհրդի նիստում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *