Սահակյանների ընտանիքը ի պատիվ Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել է՝ Ռոզա (տեսանյութ)

0

Արդեն երեք անգամ երկվորյակ որդի լույս աշխարհ բերած Իջևանում բնակվող Սահակյանների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Վեց եղբայրների քույր և ծնողների աղջիկ ունենալու ցանկությունը վերջապես իրականություն դարձավ: Ի պատիվ ընտանիքի լավ բարեկամ դարձած Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել են՝ Ռոզա: Սահակյանները նշում են բազմաթիվ անգամներ Ռոզա Ծառուկյանը ամենատարբեր հարցերով ձեռք է մեկնել ու աջակցել է իրենց ընտանիքին և երեխաների լույս աշխարհ գալուց առաջին շնորհավորողներից է եղել: Հերթական անգամ նրանց շնորհավորելու և ընտանիքի ուրախությունը միասին նշելու համար Էրեբունի բժշկական կենտրոն էր այցելել Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *