Նորայր Մինասյանը շտապ վերադառնում է Հայաստան

98793Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Մինասյանի հետ: նա մասնավորապես գրել է.

«Հենց նոր խոսեցի Նորայրի հետ, ասեց որ Վահան Մարտիրոսյանը այդ նյութը հրապարակել է որպեսզի պատժի Նորայրին իրեն քցելու համար: Նորայրը փորձել է Վահանին հանդիպել «դուրս հանել» պատժելու միտումով վերձինս հասկացել է ու խույս տվել ինչքան հասկացա: Ավելին Նորայրը ասեց, որ վահանը այսօր գրել է իրեն որ ինքը արդեն դավաճան է համարվում հայաստանում և որ այլևշ չի կարոլ վերադառնալ ինչից հետո Նորայրը շտապել է Հայկական Հյուպատոսարան Սոչիում ձեռք բերել վերդառնալու փաստաթուղթ և շտապ գալիս է Հայաստան ու պատրաստվում է ասուլիս տալ ողջ այս պատմության մասին!!! Հավելեմ որ Նորայրի հետ անձամբ խոսեցի վիդեո զանգով»:

«Նորայր Մինասյանը խնդրում է փոխանցել, բոլորին, որ ինքը նեղացած չէ ոչ մեկից, իրեն վիրավորելու, կամ դավաճան անվանելու համար, քանզի ցանկացած ադեկվատ ու իրեն հարգող հայ պետք է որ այդպես էլ արձագանքեր նման պարագայում: «Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը ամեն ինչ նորմալ է»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *