Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված հստակ ծրագրեր ենք մշակել. Զոհրաբ Զոհրաբյան

timthumb«Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը քաջատեղյակ է մեր երկրում առկա խնդիրներին, մարդկանց հոգսերին: Իզուր չէ, որ իր նախընտրական կարգախոսնն ընտրել է «Ես ձեզանից մեկն եմ» տարբերակը, քանի որ իր քաղաքական, հասարակական գործունեության ողջ ընթացքում շփվելով ժողովրդի հետ՝ մշտապես կանգնել է իրեն վստահության քվե տված քաղաքացիների կողքին:

Տարիների գործունեության, խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության և առաջիկա ծրագրերի մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանի հետ.

-Պարոն Զոհրաբյան, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր քաղաքական գործունեությունը:

-Քաղաքական գործունեությունս սկսել եմ ծավալել դեռևս երիտասարդ տարիներից, երբ սկսեցի հասկանալ մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Այդ խնդիրներն այն ժամանակ՝ անկախության առաջին տարիներին այլ էին, հիմա՝ այլ: Մի խոսքով՝ անկախությունից ի վեր զբաղվում եմ քաղաքականությամբ:

Տարիներ շարունակ իմ գաղափարակից ընկերների հետ միասին, օժանդակել եմ դպրոցներին, մշակութային, մարզական օջախներին, իմ հնարավորութունների սահմաններում արել ամեն հնարավորը մեր ազգային ու հոգևոր արժեքները պահպանելու համար:

-Ինչպե՞ս կգնահատեք քաղաքական իրավիճակը՝ նախընտրական այս շրջանում: Ինչպիսի՞ն է ընթացիկ պայքարը՝ քաղաքական ուժերի մեջ:

-Ես կարծում եմ՝ կլինի 21-րդ դարին և նոր Սահմանադրությանը հարիր մրցապայքար: Քաղաքական ուժերի, թեկնածուների մոտ կարևորում եմ առողջ պայքարը, մարդկային վերաբերմունքն ու միմյանց նկատմամբ հարգանքը:

Այսօր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ յուրաքանչյուր քաղաքացի բազմաթիվ խնդիրներ ունի իր առջև ծառացած: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի մարդկանց հոգսը թեթևացնելն ու նրանց համար արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելը:

-Պարոն Զոհրաբյան, բավականին երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն չէիք ծավալում. ինչու՞ որոշեցիք նորից ընտրապայքարի մեջ մտնել:

-Ինձ համար քաղաքական դաշտ մտնելն ինքնանպատակ չի եղել: Ես երբեք չեմ դադարել իմ ակտիվ հասարակական գործունեությունը և երբեք չեմ հեռացել իմ ժողովրդից, բայց, միևնույն ժամանակ, լավ եմ հասկանում, որ խորհրդարանում գտնվելով և որոշակի օրինական լծակներ ունենալով, կկարողանամ ավելի արդյունավետ գործունեություն ծավալել մեր հասարակության համար:

Ես ցանականում եմ մեր երկրում փոփոխություններ կատարել. ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչը կնվազեցնի աղքատության ցուցանիշը, արտագաղթը: Մեր առջև խնդիր կա դրված. հայը պետք է իր հողի վրա արժանավայել կյանքով ապրի, արթնանալիս առաջին հերթին չմտածի օրվա հացի փողը հայթայթելու մասին, այլ՝ վստահ լինի, որ իր աշխատանքով կարող է ապահովել իր ու իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը:

IMG_2744

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրագործել: Որո՞նք են անհապաղ լուծման կարիք ունեցող առաջնահերթ և կարևորագույն խնդիրները՝ ըստ Ձեզ:

-Բազմաթիվ կուտակված խնդիրներ կան թե՛ Երևանում, թե՛ ամբողջ երկրի տարածքում: Մենք Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված հստակ ծրագրեր ենք մշակել, որոնք պատրաստվում ենք կյանքի կոչել և՛ թիմով, և՛ անհատապես: Փորձելու ենք ժողովրդի հետ ազնիվ երկխոսության միջոցով ներկայացնել այն ծրագրերը, որոնք իրատեսական են, որոնք քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ծրագրային 15 կետ: Մեզ համար առաջնային է աշխատավարձերի խնդիրը, քանի որ մարդը մինիմալ աշխատավարձով չի կարողանում ապահովել իր գոյությունը: Այսօրվա աշխատավարձով մարդիկ չեն կարողանում անգամ իրենց կոմունալ վճարումները կատարել: Յուրաքանչյուրը պետք է ստանա իր կատարած աշխատանքին համապատասխան աշխատավարձ: Ուսանողը պետք է վստահ լինի, որ բարձրագույն դիպլոմ ստանալուց հետո անգործ չի մնա, պետությունն իրեն ապահովելու է աշխատանքով: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր. ուսանողը մի կերպ վճարելով ուսման վարձը, ավարտում է բուհն ու կանգնում փաստի առաջ, դառնում գործազուրկ:

Պետք է մշակել այնպիսի օրենսդրություն, որով մարդը կկարողանա աշխատել ու արժանապատիվ կյանքով ապրել: Երկրում պետք է զարկ տալ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Այսօր Հայաստանում չկա միջին խավ. կան միայն հարուստներ և ծայրահեղ աղքատներ: Ամբողջ ազգը տոկոսների բեռի տակ է: Քաոսային և անելանելի իրավիճակ է ստեղծվել, որի մեղավորն ու պատասխանատուն միմիայն իշխանություններն են:

IMG_2779

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *