2016 թ․ Նյու Յորք է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ

nyco062016-312016թ․ 11 ամիսների ընթացքում Նյու Յորք է այցելել ավելի քան 60 միլիոն զբոսաշրջիկ։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով մեգապոլիսի իշխանություններին։

Չնայած տարին դեռ չի ավարտել, բայց այս թիվն արդեն ռեկորդային է։ 2015թ․ Նյու Յորք այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 59 միլիոն մարդ։

Վերջին 7 տարիների ընթացքում մեգապոլիս այցելած հյուրերի թիվն ամեն տարի ավելանում է առնվազն 1 միլիոնով։ Վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջիկների 80 տոկոսը երկրի այլ նահանգների բնակիչներ են։

Արտասահմանցի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է ավելի 12 միլիոն մարդ, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նյու Յորք ամենաշատն այցելել են զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից, երկրորդ տեղը զբաղեցրել են չինացիները, որոնց հետևում են կանադացիները և բրազիլացիները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *