ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը

LAS VEGAS, NV - FEBRUARY 23: Republican presidential candidate Donald Trump speaks at a caucus night watch party at the Treasure Island Hotel & Casino on February 23, 2016 in Las Vegas, Nevada. The New York businessman won his third state victory in a row in the "first in the West" caucuses. (Photo by Ethan Miller/Getty Images)

Քիչ առաջ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Նա կարողացավ հավաքել 276 ընտրիչների ձայն, այսինքն ձայների 50+ 1 %-ը՝ ի տարբերություն Քլինթոնի, ով հավաքեց ընդամենը 218 ձայն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացիները ուղիղ քվեարկությամբ նախագահ եւ փոխնախագահ չեն ընտրում, նրանք իրենց ձայնը տալիս են ընտրիչների կոլեգիային, որի ձայների մեծամասնությունը (538-ից 270-ը) ստացած թեկնածուն էլ հաղթում է ընտրություններում:

ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնակալման արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *