ԱԺ-ն վավերացրեց 3 վարկային համաձայնագիր. Պետական պարտքը կավելանա շուրջ 190 մլն դոլարով

defaultԱզգային ժողովն այսօր` դեկտեմբերի 23-ին, վավերացրեց միանգամից 3 վարկային համաձայնագիր:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ համապատասխան վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ` 24, ձեռնպահ 2 պատգամավոր, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրին` կողմ 78, դեմ` 24, ձեռնպահ` 2 պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրին` կողմ քվեարկեց 78, դեմ 23, ձեռնպահ 2 պատգամավոր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *