Ես կողմ կքվեարկեմ նախագծին. Նիկոլ Փաշինյան

nikol-pashinyanԵս կողմ եմ քվեարկելու նախագծին, որովհետև սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է: ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության մասին:

«Ես կողմ եմ քվեարկելու, որովհետև այն զինվորի, որի միտքն ազատ է մտահոգությունից (թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, թե արդյոք  երեխաներն ու ծնողներնը սոված կմնան), մարտունակությունը շատ ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած իր մարտական գործողության վրա, նրա գործողությունները շատ ավելի պրոֆեսիոնալ են, և ուրեմն` մարտի ելքի զինվորի համար անվտանգ հանգուցալուծումը շատ ավելի հավանական է»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ քաղաքացիներ արդարացիորեն նկատում են՝ թող իշխանություններն ու ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին բյուջեն, որպեսզի պետությունը ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած քաղաքացիներին շատ, թե քիչ արժանապատիվ փոխհատուցում նշանակել:

«Այո, ճիշտ են ասում այդ քաղաքացիները: Մենք հիմա նաև այդ պատճառով պիտի վճարենք այդ 1000 դրամները, որովհետև որպես պետություն, հասարակություն, քաղաքացիներ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ: Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար»,-ասաց Փաշինյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *