Ֆրանսիայում նոյեմբերի 27-ի աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլի քվեարկության ընտրողների մասնակցությունը կեսօրին մոտ կազմել է ավելի քան 1,27 մլն մարդ, BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է փրայմերիզի կազմկոմիտեի ղեկավար Թյերի Սոլերը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած փրայմերիզի առաջին փուլում կեսօրին մոտ էվեարկել էր 1,13 մլն ընտրող։
«Կարծում եմ, ֆրանսիացիները հասկացել են մեր քվեարկության կարևորությունը։ Եվ կարող եմ Ձեզ երաշխավորել, որ մեր քաղաքական ընտանիքի բոլոր ներկայացուցիչները կհամախմբվեն հաղթողի շուրջ, ով էլ դա լինի»,- ասել է Սոլերը։
Փյրայմերիզի երկրորդ փուլում ընդդիմադիր խոշորագույն ուժի ներկայացուցիչներ, նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնը և Ալեն Ժյուպեն պայքարում են երկրի նախագահի պաշտոնիթեկնածության համար։ Փրայմերիզի առաջին փուլում քվեարկել է աննախադեպ թվով՝ 4,3 մլն մարդ։