«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել. «168 ժամ»

nairit-3-470x265«168 ժամ» թերթը գրում է.

«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: Նոյեմբերի 28-ի երեկոյան Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը։ Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը եւ վճռել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։

Խնդիրն այն է, որ անցած տարվա մայիսին սկսված դատավարությունը շատ դանդաղ տեմպերով էր առաջ ընթանում, 2-3, նույնիսկ 4 ամիսը մեկ էր նիստ անցկացվում, եւ այս ամբողջ ընթացքում դատարանն ընդամենը 9 նիստից հետո ավարտել է գործի քննությունը: Ընդ որում՝ կողմերը համաձայնել են այդ վերջին եւ ճակատագրական նիստն իրականացնել իրենց բացակայությամբ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք էր շուրջ 1.2 մլրդ դրամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *