Բեգլարյանը որոշել Է մնալ ՀՀԿ-ում

2f0bfee7-ab6c-4953-b6e2-631bc4f0f8cc_mw1024_mh1024_s«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տևական ժամանակ արտերկրում Էր։ Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել Է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբեր ամսին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար։

Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *