Բելառուսում նախաձեռնում են իրականացնել նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման հանրաքվե

lukoshenkoklassԲելառուսի լիբերալ–դեմոկրատական  կուսակցությունը նախաձեռնել է ընտրական համակարգի փոփոխության եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման հարցով հանրաքվե, ասված է կուսակցության  հայտարարության մեջ։

«Օգտվելով Հանրապետության Խորհրդում եւ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում մեր նախագահությունից՝ որոշում է ընդունվել նախաձեռնել 2018 թվականին միաժամանակ տեղական պատգամավորների խորհուրդների ընտրություններ եւ Սահմանադրական հանրաքվե։

Կուսակցությունն առաջարկում է բոլոր մակարդակների պատգամավորների համար անցում կատարել համամասնական–մեծամասնական համակարգի ընտրության եւ մեծացնել Հանրապետության Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը՝ 4 տարուց հասցնելով 5–ի, իսկ Բելառուսի նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 5-ից 7–ի»,– ասված է հայտարարության մեջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *