Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից…

timthumb (1)

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը պաշտոնի բերումով խոսում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին և միանշանակ այն տեսակետն է պաշտպանում, որ այժմ մարզերի խոշորացման կարիք չկա: Բայց էլ ավելի զարմանալի հայտարարություն էլ Տերտերյանը արել է քիչ անց, երբ նշել է, որ Եթե չկան լիազորություններ, ծանրաբեռնվածություն, ապա ավելորդություն են նաև փոխնախարարներն ու վարչության պետերը:

Կարող ենք ենթադրել, որ այս հայտարարությունն անելիս Տերտերյանը մոռացության էր մատնել այն իրողությունը, որ ինքը նույնպես փոխնախարար է, հետևաբար, երկու տարբերակ կա. կամ իր իսկ խոսքերի տրամաբանությունից ելնելով՝ ինքը նույնպես ավելորդ է, կամ էլ, ինչը ըստ իրեն ավելի հավանական է, ինքը ճռռում է ծանրաբեռվածության և անչափ լայն լիազորությունների բեռի տակ, հետևաբար, իր դիտողությունն իր սեփական անձի վրա չի տարածվում. Տերտերյանը քաջատեղյակ է, որ Հայաստանում փոխնախարարների, փոխմարզպետների պաշտոնները զուտ սիմվոլիկ են, շատ դեպքերում՝ նրանք պարզապես կան, քանի որ գոյություն ունի այդպիսի հաստիք: Մեր երկրում անգամ նախարարները, մարզպետները առանձապես մեծ աշխատասիրությամբ աչքի չեն ընկնում, ուր մնաց՝ նրանց ստվերում պետությունից աշխատավարձ ստացող «փոխ»-երը: Ասում են՝ եթե ուզում ես մի բան ապահով թաքցնել, դիր ամենաերեւացող տեղում, բոլորը կտեսնեն ու չեն նկատի: Դատելով կառավարության` պետական ծախսերը կրճատելու ուղիների փնտրտուքից` կառավարությունում չեն տեսնում այն, ինչ դրված է աչքի առաջ. փոխնախարարների և փոխմարզպետների ավելորդ հաստիքներ: Վաչե Տերտերյանի գաղափարն իհարկե ողջունելի է, մնում է հուսալ, որ նման անկեղծ մտքեր արտահայտելուց հետո՝ ինքը չի հայտնվի կրճատման առաջին իսկ ալիքի տակ…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *