Սամվել Կարապետյանը գրավում է Երևանը…

timthumb (1)

Երևանում՝ «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել ազգագրական թաղամաս, որը կկոչվի «Հայկական գյուղ» կամ «Նոյ»։ Նախագիծն իրականացնելու է «Դալմա ինվեստ» ընկերությունը։ Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ «Դալմա ինվեստ» ընկերությունը, ինչպես «Դալմա մոլ» առևտրի կենտրոնը, փոխկապակցված է գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Ինչպես գիտենք, այս ծրագրի շուրջ բանակցություններ էին տարվում հնարավոր ներդրողների հետ: Բայց, ինչպես երևում է, կառավարությանն այդպես էլ չի հաջողվում արտասահմանյան ինվեստորներին համոզիչ կերպով ցույց տալ մեր ներդրումային դաշտի ողջ գրավչությունը: Ռիսկերը բազմաթիվ են, շահույթը՝ կասկածելի:

Համաձայնեք՝ Երևանն էլ ներդրումների տեսանկյունից գրավիչ քաղաք չես անվանի. ենթակառուցվածքները բարոյապես և ֆիզիկապես մաշված են, զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ էլ՝ վերջին շրջանում չի արձանագրվել: Հետևաբար, արտասահմանյան ներդրողներին չես մեղադրի: Հենց այս պահին է, որ կառավարությանը ձեռք է մեկնում Սամվել Կարապետյանը, ով Կարեն Կարապետյանի հենարանը լինելուց բացի, առաջին հերթին գործարար է և առաջնորդվում է բիզնես շահի սկզբունքով: Ի տարբերություն դրսի ներդրողների, Սամվել Կարապետյանի համար ռիսկայնությունը շատ ավելի քիչ է, քանի որ նա հենց այդ տնտեսական օլիգարխիկ համակարգի խաղացող է, ով գործում է խաղի կանոններին համապատասխան: Սամվել Կարապետյանը հմտորեն օգտվում է այն փաստից, որ կառավարությունն ի վիճակի չէ արտաքին կապիտալ ներգրավել: Կարեն Կարապետյանի ներդրումային բումի մասին խոստումներն այդպես էլ մնացին բաժակաճառերի մակարդակում: Մինչ օրս բոլոր քիչ թե շատ խոշոր ներդրումները կապվում են Սամվել Կարապետյանի անվան հետ: Դժվար է անգամ պատկերացնել՝ ինչ պատճառներ էր մոգոնելու վարչապետը, եթե չլիներ այդ օժանդակությունը և բազմաթիվ պրոյեկտներ՝ առնվազն մեռյալ կետից չշարժվեին: Ինչպես երևում է՝ Կարապետյանը դառնում է այսօրվա կառավարության իրական փրկօղակը:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *