Արամ Հարությունյանի «սխրագործությունները» կշարունակվե՞ն…

timthumb (2)

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանն իր բիզնեսները Հայաստանից չի տեղափոխում: Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ էին եղել, որ վերջինս իր բիզնեսները արտերկիր է տեղափոխում եւ պատրաստվում է արտագաղթել երկրից: Այսօր խորհրդարանում այդ առիթով լրագրողների բազմաթիվ հարցերին նա պատասխանեց, որ չի պատրաստվում Հայաստանից հեռանալ, ոչ էլ իր բիզնեսներն է «դուրս հանում»: Սակայն բիզնեսի օպտիմալացումը բնավ էլ արտագաղթի առաջին ծիծեռնակը չէ: Կարելի է ենթադրել, որ մամուլում վերջին օրերին տեղ գտած հրապարակումներն այնքան էլ հեռու չէին իրականությունից, և «Բուլկի Արամը» ունի սեփական բիզնեսները օպտիմալացնելու ծրագրեր, սակայն այլ նպատակով: Վերջինիս կարծես թե նորից պաշտոն են խոստացել, չնայած՝ դժվար կլինի գտնել գեթ մեկ գերատեսչություն, որտեղ Արամ Հարությունյանն իր կարիերայի ընթացքում հասցրած չլինի ծվարել:

Ընդ որում՝ ծվարելու ընթացքում էլ հենց ձևավորվել են Հարությունյանի բիզնեսների մեծ մասը: Այժմ ՀՀԿ-ական պատգամավորը ոչ թե պատրաստվում է դեգերել օտար, ամայի ճամփեքում, այլ ընդամենը հետքերն է մաքրում՝ պատրաստվելով նոր պաշտոնին: Չի բացառվում, ի դեպ, որ Հարությունյանը վերադառնա նախկին փեշակին, զբաղեցնելով Արծվիկ Մինասյանի կաբինետը, ում հետ վարչապետի հարաբերություններն այդպես էլ չստացվեցին: Հարությունյանը նման զարգացման դեպքում միանշանակ չի տուժի, կտուժեն միայն Արծվիկը և Սևանը: Կասեք՝ իսկ Սևանը ի՞նչ կապ ունի: Բանն այն է, որ նա ամենաշահագրգռված սեփականատերն է՝ Սեւանի ջուրը բաց թողնելու հարցում, որովհետեւ թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է ցանկապատել լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը: «Բուլկու» բիզնեսին կխփի Սեւանա լճի մակարդակի բարձրացումը. մեծ տարածքներ ջրի տակ կմնան: Վերջին տարիներին նա նաեւ տնօրինում է Սեւան բաց թողնված մանրաձկան բիզնեսը: Բոլորին հայտնի են Արամ Հարությունյանի «սխրագործությունները»` հանուն հայրենի բնության պաշտպանության, նաեւ փաստ է, որ այս տարիններին նա այդպես էլ աչքի չընկավ բնությունն ու շրջակա միջավայրը պահպանելու ջանասիրությամբ եւ հասարակության կողմից չընկալվեց որպես այդպիսին, ինչի հետեւանքով էլ մի շարք բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններ ակտիվացան, իսկ ինքը՝ Հարությունյանը նախարարի աթոռից իջավ պատգամավորականի:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *