«Կա խնդիր՝ լայն շերտերի ներառմամբ ձևավորել գործընթաց, որը կունենա հստակ անելիք 2017 թվականին». Արմեն Մկրտչյան

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ երեկվա ընտրություները վերջին խոշոր ընտրություններն էին 2017թ. ապրիլինի տեղի ունենալիք ընտրություններից առաջ, և ժամանակագրորեն բավական մոտ են 17թ. ընտրություններին, հետևություններ անելը հեշտանում է: Երկու խոշոր քաղաքներում ՀՀԿ-ն հաղթեց միմիայն Ընտրական նոր օրենսգրքի նենգության միջոցով (որևէ տեղ 50+ ձայն չի հավաքել): Փշրվեց նաև կարծիքը, որ ՀՀԿ-ն անպարտ է: Օրինակ «Լուսավոր Հայաստան»-ի թիմը Edmon Marukyan-ի գլխավորությամբ էդ գծով մեծ գործ կատարեց, կեցցեք: Բայց Լուսավոր Հայաստանի ռեսուրսները կազմակերպված խմբեր և այլն, օրինակ Սիսիանում չաշխատեց, և իրենք 6000-ից 174 ստացան:

Մյուսներիս փոքրիկ հաջողությունները ևս ոչինչ են՝ 2017-ի ընդառաջ:

Ֆիքսենք նաև, որ ՏԻՄ-ընտրություններում բավական լավ է հանդես եկել նոր սերունդը, 40% հաղթողները եղել են 40-ից ցածր տարիքի անձինք:

Կա խնդիր՝ լայն շերտերի ներառմամբ ձևավորել գործընթաց, որը կունենա հստակ անելիք 17 թվականին:

Իսկ առողջ ուժերի մեկտեղումը կկոտրի ՀՀԿ-ին, անգամ նոր ընտրական օրենսգրքի խարդախությունների ֆոնի վրա: Ժամանակը քիչ է, գործերը շատ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *