Իվետա Տոնոյանի արձագանքը՝ մամուլում և քաղաքական շրջանակներում վերջերս բուռն քննարկման առիթ դարձած Գագիկ Ծառուկյանի հանդիպումների թեմային

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է մամուլում և քաղաքական շրջանակներում վերջերս բուռն քննարկման առիթ դարձած՝ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին հրապարակումներին:

«Գագիկ Ծառուկյանի հանդիպումների շրջանակը շատ լայն է։ Նա մշտապես հանդիպում է մշակութային, կրթական, գիտական, քաղաքական, դիվանագիտական շրջանակների հետ, ընդունում է միջազգային պատվիրակություններ։

Այս առումով պրն. Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Մամուլի քարտուղարի խոսքով, թե հատկապես ո՛ր հանդիպումներն են հրապարակայնացվում, և որո՛նց մասին է տրվում տեղեկատվություն, որոշվում է պահի նպատակահարմարությամբ և փոխադարձ համաձայնությամբ:

«Ընդհանրապես, գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն ներգրավված է հանրային կյանքում։ Մասնակցություն քաղաքական, հասարակական պրոցեսներին և կուսակցական գործունեություն ձևակերպումները տարբեր հասկացություններ են։ Դրանք պետք չէ նույնացնել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանն անձամբ կանդրադառնա այս թեմային»,- ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *