«Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը». պատգամավոր

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ երեկ Մոսկվայում տեղի ունեցած սպանությանը: Նշենք, որ ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի էր հայտնաբերվել:

Սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանն էին: Վերջինս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր՝ «Ձկնկուլ» մականվամբ:

Փաշինյանը հիշեցրեց՝ «Ձկնկուլ» մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանը բարձրաձայնել էր Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին: Նրա կատարած հայտարարությունների հիման վրա հարուցվել էր քրեական գործ և հենց ինքն էլ գործի առանցքային վկա էր:

Պատգամավորի խոսքով՝ ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը, ըստ պատգամավորի, ՀՔԾ-ի և Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է:

«Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *