Դեկլարատիվ ծրագիրն ու նախընտրական բյուջեն

Քաղաքական զարգացումների ֆոնին շարունակում է առաջնային մնալ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները: Այսօր քաղաքական օրակարգում շարունակում են առաջնային մնալ վարչապետի ներկայացրած ծրագիրը և բյուջետային քննարկումները: ԱԺ-ում երրորդ օրն է՝ շարունակվում են պետբյուջեի քննարկումները՝ տարբեր հանձնաժողովներում:

Հարկ է նշել, որ կառավարության նոր ծրագիրը բավականին դեկլարատիվ բնույթի մի փաստաթուղթ է: Այն պետք է դիտարկել կադրային քաղաքականության և Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տեղի ունեցած փոփոխություններով հանդերձ:

Ծրագրում շատ է օգտագործվում սուբսիդիա բառը, ինչն այդքան էլ լավ գործիք չէ, որովհետև հարկատուների հաշվին է:

Ունենք այնպիսի իրավիճակ, երբ ակնհայտ է, որ առկա է հակասություն՝ կառավարության նոր ծրագրի և արդեն ընդունված ու հաստատված Հարկային օրենսգրքի, ինչպես նաև բյուջեի 2017 թվականի ծրագրի միջև: ՀՕ-ն ընդունվել է վերջերս, սակայն այն մշակվել է նախկինում:Եթե մշակվեր այսօրվա ուղերձներով, ապա այլ կլիներ, որովհետև հակասություններ կան մեսիջների մեջ: Հիմնական խնդիրը, որ դրված է, արդյունավետության բարձրացումն է, դրա համար էլ պարզեցումներ են նշված, սակայն Հայաստանում արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ որպես արժեք, մենք չենք կարող հասցնել արևմտյան երկրների մակարդակին՝ այն պարզ պատճառով, որ վստահության ինստիտուտ չկա: Մեր երկրում վստահության պակասը ցանկացած արդյունավետություն ոչնչացնում է:

Ծրագիրը կոնկրետ չէ, և բավականին շատ են անորոշությունները: Ներկայացված են բավականին պրիմիտիվ և նայիվ մոտեցումներ, ավելի շատ են պոպուլիստական ու հերթապահ մոտեցումները, մի տեսակ կարճատև գործընթացների ցանկ է ներկայացված:

Արտակ Աբովյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *