Ես միանում եմ «Միասնությանը»

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը միացել է «Միասնություն» համազգային շարժմանը:

«ԵՍ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ»…

Հարգելի ընկերներ.

Հետևելով բազմաթիվ երիտասարդ գործիչների օրինակին՝ ես նույնպես միանում եմ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» Համազգային Շարժմանը: Եթե այս համատարած հիասթափության ու ապագայի նկատմամբ կատարյալ անվստահության մթնոլորտում դեռ կան երիտասարդ ուժեր, որոնք պատրաստ են ստանձնել մեր կյանքը փոխելու դժվարին առաքելությունը, ուրեմն պետք է սատարել նրանց: Նրանք արժանի են հարգանքի…

Արդեն տեսանելի է, որ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»-ը երիտասարդ առաջնորդների միություն է: Հավաստիացած եմ, որ իբրև հայրենասեր, սկզբունքային ու գիտակ մարդկանց միավորող վերկուսակցական կառույց, Շարժումն ի զորու է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով Հայաստանում իրականացնել իրական, ամբողջական ու անարյուն սերնդափոխություն: Դա է մեր երկրի կայուն առաջընթացի միակ ճանապարհը:

Այսուհետ պայքարելու եմ «Միասնություն» Համազգային Շարժման շարքերում և ուժերս գործի եմ դնելու Շարժման նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ…

Ովքեր ցանկություն ունեն միասնաբար միանալու Շարժմանը, կարող են արձագանքել…»,- ասված է Գևորգ Պետրոսյանի կողմից տարածված հայտարարության մեջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *