«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ են արձակել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը՝ ավելացնելով, որ այս պահին կազմակերպվում է գրավի մուծման հետ կապված հարցերը, որից հետո Արթուր Սարգսյանը կլինի ազատության մեջ:

Սյուզան Սիմոնյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ իսկ պատճառով վերջինիս կտեղափոխեն քաղաքացիական հգիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հաց բերողի» նկատմամբ խափանման միջոցի կիրառման պայմանները քննարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորների:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *