Քանի՞ երաժշտական գործիք պետք է նվագի Կարեն Կարապետյանը, որպեսզի 15 օրում հասնի 55%-անոց արդյունքի

Image may contain: 1 person, night

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Դավթյանը սոց. ցանցի իր էջում գրել է.

2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից արդեն անցել է տասը օր, իսկ այս տասը օրերի ընթացքում, կարծեք թե, գրեթե ամբողջությամբ ուրվագծվել է խորհրդարանի նախնական պատկերը:

Ճիշտ է, քաղաքական ուժերի՝ նոր խորհրդարանում դասավորվածության մասին կարելի է հստակ դատողություն անել նաև՝ հիմնվելով քարոզարշավի համատեքստում կազմակերպվող հանդիպումներից, ու անմիջապես պարզ կդառնա, որ ժողովրդի կողմից ամենապահանջված, ժողովրդի համար ամենավստահելի քաղաքական ուժը «Ծառուկյան» դաշինքն է:
Բացի այդ, այս ընթացքում մի շարք արտասահմանյան և տեղական սոցոլոգիական կենտրոնների կողմից հարցումներ կազմակերպվեցին, որոնց արդյունքները նույնությամբ եկան փաստելու, որ ժողովուրդը անվերապահորեն վստահում է «Ծառուկյան» դաշինքին, որ դաշինքը բացարձակ առաջատար է, որի վարկանիշը յուրաքանչյուր հաջորդ ցուցանիշներով անգամ հաստատուն կերպով բարձրացել է՝ 26.4%-ից հանսելով 51.4-ի: Այս տրամաբանությամբ՝ արդեն պարզ է, որ մինչև ընտրությունների օրը դաշինքի վարկանիշը էլ ավելի կբարձրա՝ հասնելով աննախադեպ ցուցանիշների:

Նույնիսկ վերոնշյալը հաշվի առնելով կամ հաշվի չառնելով իրենց իսկ կողմից անցկացված հարցումների արդյունքները օրաթերթերից մեկում հոդված է տպագրվում, որտեղ սևով սպիտակին գրված է, որ արդեն իսկ ծրագրավորված է՝ ՀՀԿ-ն հավաքելու է 55%, «Ծառուկյան» դաշինքին վերապահված է 35%, «Ելք» դաշինքին՝ 7-10%, ՀՎԿ-ին՝ 7%, ՀՅԴ-ին՝ 5 %:
Այսքանից հետո բնական հարց է առաջանում, եթե ամեն ինչ արդեն իսկ ծրագրված է, եթե որոշ շրջանակներում արդեն որոշել են, որ չնայած իրական 10%-անոց վարկանիշին՝ ՀՀԿ-ն 55% է ստանալու էլ ինչի համար է այս ընտրություն կոչված ներկայացումը, ինչի՞ համար են քաղաքական ուժերը քարոզարշավի գնում, ժողովրդի հետ հանդում, ինչի՞ համար են անցկացվում այն սոցհարցումները, որոնց արդյունքները պետք է ոչ մի նշանակություն չունենան:

Հետաքրքիր է, այդ ինչպես է ՀՀԿ-ի մոտ ստացվելու 15 օրում հասնել 55%-անոց արդյունքի, ինչի՞ հաշվին, ու՞մ հաշվին: Միթե՞ ՀՀԿ-ականներին թվում է, վարչապետի մասնակցությամբ տեսաժապավեններ նկարելով, որ վարչապետի երաժշտական գործիքների վրա նվագելով հնարավոր է լինելու այդ արդյունքը նկարել:

Հայաստանի Հանրապետությունում ընտրության վերջնական արդյունքները որոշողը պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդը , այլապես իզուր են ընտրությունները, այլապես պետք է վերջ դնել այս կրկեսին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *