Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է նախապատրաստությունն էլիտ-ռաունդին

Մարտի 23-ից 28-ը Թուրքիայի Անթալիա քաղաում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդը: Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 16-ից 20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Էրիկ Մելիքսեթյան «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան «Բանանց»
Ջիվան Առաքելյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Ազատ Հարությունյան «Բանանց»
ՊերՃ Փողիկյան «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Սուրեն Հարությունյան «Փյունիկ»
Կարեն Մուրադյան Հայաստանի Մ-16 հավաքական
Արտակ Ասատրյան Հայաստանի Մ-16 հավաքական

Կիսապաշտպաններ
Էրիկ Ազիզյան «Փյունիկ»
Արսեն Սարգսյան «Փյունիկ»
Վահագն Գրիգորյան «Փյունիկ»
Վազգեն Ավետիսյան «Բանանց»
Արսեն Եղիազարյան «Բանանց»
Տիգրան Այունց «Բանանց»
Արամ Խամոյան «Բանանց»
Ռաֆայել Միսակյան «Բանանց»
Սերգեյ Մկրտչյան Հայաստանի Մ-16 հավաքական

Հարձակվողներ
Մարտին Գրիգորյան «Բանանց»
Մհեր Սուքիասյան «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ-16 հավաքական
Գերման Կուրբաշյան «Քյոլն» (Գերմանիա)

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *